Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թվային ռուբլու զանգվածային գործարկումն անցել է «նորմալ»․ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար

Blog Image

Թվային ռուբլու զանգվածային գործարկումն անցել է «նորմալ», եղել են առանձին տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք լուծվել են, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

«Մենք գործարկումն իրականացրինք ըստ պլանի՝ համագործակցելով այն բանկերի հետ, որոնք պարտավոր էին դա անել։ Իմ կարծիքով՝ գործընթացն անցավ նորմալ։ Այո՛, իհարկե, սկզբնական շրջանում որոշ բանկերի հաճախորդներ դժվարություններ ունեցան թվային ռուբլու հաշիվներ բացելիս կամ որոշակի գործարքներ կատարելիս։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ այդ խնդիրներն արագորեն լուծվեցին»,- ասել է նա։

Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ թվային ռուբլու զանգվածային գործարկումից ի վեր բացվել է 87 000 հաշիվ և իրականացվել ավելի քան 50 000 գործարք։

Թվային ռուբլու զանգվածային գործարկումը (կամ ներդրումը) նշանավորում է ֆինանսական համակարգի անցումը ազգային արժույթի երրորդ ձևի ակտիվ կիրառմանը՝ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների՝ արդեն ծանոթ ձևերին զուգահեռ։ Սա նույն ռուբլին է, որը թողարկվում է բացառապես Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից։ Բանկերը թվային ռուբլով վարկեր չեն տրամադրում։ Այն հաշվարկների և վճարումների միջոց է, այլ ոչ թե պասիվ եկամուտ ստանալու կամ տոկոսներ վաստակելու գործիք։

 

Send