Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի վարկ ԱԹՍ-ներ և Patriot հրթիռներ գնելու համար

Blog Image

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի աջակցության վարկ՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը:

«Ես այժմ կներկայացնեմ մեր որոշումներն Ուկրաինայի աջակցության վարկի վերաբերյալ: Այսօր Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է այս վարկից [Ուկրաինայի աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկը] 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի համար անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար», - ասել է նա:

«Այս որոշումը պաշտոնապես լիազորում է Ուկրաինային «PAC-3» հրթիռներ գնել»,- ընդգծել է Կուբիլիուսը:

Send