Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Չկա որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ արքեպիսկոպոսի հետ կապվող տեսագրության իսկությունը

Blog Image

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը. «1. Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը եւ փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։»

Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր հիշյալ տեսագրության իսկությունը, հետևաբար որևէ փորձաքննությամբ երբևէ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը»։
 

Send