Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ֆինլանդիան և Եվրոպայում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները չեն հանդուրժի Թրամփի՝ Իրանի հասցեին uպառնալի հռետորաբանությունը․ նախարար

Blog Image

Ֆինլանդիան և Եվրոպայում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները չեն հանդուրժի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին սպառնալի հռետորաբանությունը, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը «Իլտալեհտի» թերթին տված հարցազրույցում։

«Իհարկե, մենք չենք կարող ընդունել նման հռետորաբանությունը, եթե այն ինքնին սպառնալիք է ներկայացնում, կամ, առավել ևս, եթե [սպառնալիքն] այն է, ինչ կարող է թաքնված լինել դրա հետևում», - ասել է նա՝ պատասխանելով թերթի հարցին։

Վալտոնենի խոսքով՝ այժմ «իրոք լավ հնարավորություն» կա Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Նա ասել է, որ չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու հրադադարի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը։

Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և որ Վաշինգտոնը Թեհրանի 10 կետանոց առաջարկները դիտարկում է որպես հետագա բանակցությունների «աշխատանքային հիմք»։ ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ որոշումը կայացվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցը բացելու պատրաստակամության հիման վրա։ Թեհրանը, իր հերթին, համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե երկիրը չենթարկվի հարձակման։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը երկու կողմերի միջև միջնորդ է, հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։ 

Send