Սև ծովում, Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերի հարվածել են երկու առևտրային նավի։
Նավերից մեկը խորտակվել է։ Միջադեպի մասին հայտնել են բուլղարական լրատվամիջոցները։
Հարձակման ենթարկված նավերը կրել են Տոգոյի և Պալաուի դրոշները։ Ըստ տեղեկությունների՝ դրանցից մեկը՝ Տոգոյի դրոշով ընթացող «ALFA WATAN»-ը, խորտակվել է․ անձնակազմի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան, ընթացքի մեջ է փրկարարական գործողություն։ Նավի վրա մարդկանց թիվն անհայտ է։
ABLE նավից փրկվել է 18 նավաստի։ Նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել։ Հարձակման պահին երկու նավերն էլ եղել են Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, թեև ոչ նրա տարածքային ջրերում։ Միջադեպից հետո Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը պետական կառույցների ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել։
«Marine Traffic» ծառայության տվյալներով՝ խորտակված նավը Եգիպտոսից Ռումինիա էր ուղևորվում, իսկ ABLE-ը՝ Ռումինիայից Ստամբուլ։

Русский