Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը. Փաստաբան

Blog Image

«Անցնող մեկ ամսում, երբ խոսում էի Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման բողոքարկումից և դրա ձգձգումից, մտքում միշտ պահել եմ համակարգի անզգույշ թերացումների ու պատահականությունների հավանականությունը»,-ասում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը» վերտառման գրառման մեջ:

Բայց այսօր այդ բոլոր կասկածները ցրվեցին. մենք իրապես գործ ունենք մարդկային փոքրոգի վնասարարության հետ:

Արեգնազի` իր երեխայի և մոր հետ շփվելու արգելքը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ դա արդարացնել դժվարանում են անգամ ամենամարզված իշխանավորները: Երբ ՀՈւԼԻՍԻ 17-ին ուղարկվում էր վերաքննիչ բողոքը, անկեղծ վստահ էի, որ չնայած բոլոր քաղաքական հրահանգներին առնվազն երեխայի հետ շփման արգելքը վերացվելու են մինչև երեխայի ծննդյան օրը` օգոստոսի 19-ը: Պարզվեց` սխալվում եմ:Երկար բարակ չպատմեմ. Ես գրեմ, դուք զգացեք այն մարդու զայրույթը, ով երեխային վստահեցրել էր` շատ շուտով կխոսի նորից մայրիկի հետ:

Ուրեմն ինչ է անում իրավախախտ համակարգը` կնոջը ամեն գնով կալանքի տակ պահելու համար.

1. Դատավոր Շահվերդյանը բողոքը ստանալուց հետո 9 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ վարույթի նյութերը.

2. ԱԱԾ հսկողության ներքո գործող «Հատուկ կապ» ՓԲԸ -ն ևս 8 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ նյութերը վերաքննիչ դատարան.

3. Ի վերջո օգոստոսի 5-ին մակագրված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերոնշյալ հատուկ կապուղիների պատճառաբանությամբ արդեն 13 օր է պաշպանության կողմը ՉԻ ՍՏԱՆՈւՄ.մենք չգիտենք` երբ պիտի ունենանք վերաքննիչ ատյանի որոշում!!!

4. Այսօր քննիչը հայտարարում է նախաքննության ավարտ, որպեսզի գործն արագ ուղարկեն դատարան: Այսինքն, եթե հակառակ նշած դանդաղկոտությանը առաջին ատյանը մոտ օրերին վարույթ ընդունի գործը, ապա ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանը «կաշկանդված կզգա» փոփոխել Արեգնազ Մանուկյանի կալանքը: Կալանքի վերանայնան իրավունքը պետության միջամտությամբ կդառնա իմաստազուրկ:

Հավաքեմ մտքերս, գնամ աղջնակի ծնունդը շնորհավորելու ու փորձեմ բացատրել` ինչու սխալվեցի իմ կանխատեսումներում. ինչու մաման էսօր իր կողքը չի...

Send