Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից. Աբրահամյան

Blog Image

«Իշխանությունն Արցախը հանձնելուց և Արցախի թեման հետևողականորեն օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է մի գործառույթից, որի ապահովումը նրա սահմանադրական պարտականությունն է»,- այս մասին նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա շարունակել է. «Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։

Նախօրեին այս թեման հատվածաբար նաև ԱԺ-ում արծարծվեց, երբ խոսք գնաց Արցախի պատմամշակութային հիմնասյուների ոչնչացման մասին, իսկ ՔՊ-ականի պատասխանը վերահաստատեց գործող իշխանության՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դրույթների կատարումից հրաժարվելը։

Եթե նույնիսկ գործող կառավարիչն Արցախը հռչակել է Ադրբեջան, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը։

Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն, թքած, թե հայկականության հետ կապված մի ամբողջ ժառանգություն կոչնչացվի»

Send