Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թոշակներ այլևս չեն լինի, գազն ու բենզինը կթանկանան․ ի՞նչ կփոխվի, եթե ՀՀ-ն ընտրի ԵՄ-ին

Blog Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում առաջարկել է քննարկել Հայաստանի՝ ԵՄ-ի շուրջ ծրագրերի հարցը։ Պուտինի խոսքով՝ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահի կարծիքով՝ միանգամայն տրամաբանական կլիներ այդ հարցով հանրաքվե անցկացնել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր անդրադարձավ Պուտինի հայտարարություններին․ «ՌԴ նախագահի հետ մենք այդ հարցը քննարկել ենք աշխատանքային մակարդակում։ Ես ասել եմ, որ մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե կամ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։ Ես համաձայն չեմ նաև «ապահարզան» ձևակերպման հետ, քանի որ երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ։ Ես նման ձևակերպման հետ համաձայն չեմ»։

Ըստ Փաշինյանի՝ քանի դեռ նման անհրաժեշտություն չի առաջացել, իշխանությունները չեն պատրաստվում այդ հարցը դնել հանրաքվեի։

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից և շարժվի ԵՄ-ի ուղղությամբ, և ի՞նչ արտոնություններ է այսօր տալիս ԵԱՏՄ-ն Հայաստանին։ Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։

«Նախ պետք է նայենք մեր առևտրաշրջանառությանը, որը շարունակաբար աճում է։ Մենք տեսել ենք կայուն աճ՝ 2.6 միլիարդ դոլարից հասնելով 11.7 միլիարդ դոլարի։ Սա, հավանաբար, մեր տնտեսական հաջողության հիմքն է։ Հայաստանը և նրա ղեկավարությունը պետք է հասկանան, որ Եվրասիական տնտեսական միությունը հսկայական շուկա է։ Վստահ չեմ, որ եվրոպական շուկան պատրաստ է ընդունել հայկական արտադրանքն այնպես, ինչպես ռուսական կամ ԵԱՏՄ շուկան։ Հաջորդ կարևոր հարցը վերաբերում է հատկապես կենսաթոշակային տարիքի մարդկանց։ ԵԱՏՄ շրջանակում գործում է անդամ երկրներում աշխատողների կենսաթոշակների վերաբերյալ համաձայնագիր։ Այն տարածվում է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ղազախստանում աշխատող քաղաքացիների վրա։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ավտոմատ կերպով կդադարեն սոցիալական ապահովության վերաբերյալ այդ փաստաթղթերը»,- ասել է Սապրիկան։

Ռուս քաղաքագետի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում գործող լոգիստիկ շղթաները՝ Չինաստանից մինչև Եվրոպա, Հայաստանի համար կարող են փակվել։

«Եթե խոսքը վերաբերում է նավթին ու գազին, ապա Հայաստանը ներկայում օգտվում է ԵԱՏՄ ներսում գործող սակագներից, որոնք ընդհանուր առմամբ հավասար պայմաններ են ստեղծում անդամ երկրների տնտեսությունների համար։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում այդ գազային համաձայնագրերը կդադարեցվեն, և շուկայական գինը շատ ավելի բարձր կլինի։ Մենք տեսնում ենք, օրինակ, Մոլդովայի փորձը, որը հայտարարում է եվրոպական ինտեգրման մասին, սակայն գազի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և բնակիչների համար սակագները կտրուկ աճել են։ Ամեն դեպքում, սա պետք է լինի քաղաքացիների ընտրությունը։ Ընտրությունները կարևոր են թե՛ երկրի ներքին քաղաքականության, թե՛ արտաքին քաղաքական ուղղության տեսանկյունից։ Մենք կսպասենք հայ ժողովրդի որոշմանը»,- նշել է նա։

Սապրիկայի կարծիքով՝ հայկական հասարակությունը նախ պետք է հստակ հասկանա, թե ինչ ընտրություն է կատարում և ինչ պայմաններով է հնարավոր համագործակցությունը ԵՄ-ի հետ։

«Դա այնքան էլ պարզ չէ, որքան եվրոպական դրոշ ցույց տալը՝ առանց խոսելու այն ծախսերի մասին, որոնք հայկական արդյունաբերությունն ու արտադրողները պետք է կրեն ԵՄ շուկա մուտք գործելու համար։ Մենք տեսնում ենք լիցենզավորման խիստ պահանջներ և եվրոպական շուկայի հագեցվածություն, որն այս պահին առանձնապես կարիք չունի հայկական ապրանքների կամ հայ արտադրողների»,- եզրափակել է խոսքտ ռուս քաղաքագետը։

Send