Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու՝ օտարերկրացուն ուրան վաճառելու փորձի համար։
«Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության և հատուկ գործողությունների ստորաբաժանումների աշխատակիցները... ձերբակալել են Վրաստանի քաղաքացու՝ ռադիոակտիվ նյութի՝ ուրանի... ապօրինի շրջանառության համար։ Ձերբակալվածը մտադիր էր իր մոտ գտնվող Ուրան-238-ը 700 000 դոլարով վաճառել օտարերկրյա քաղաքացու», - ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Русский