Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ստամբուլում փլուզվել է յոթհարկանի շենք, դուրս են բերել 3 մարդու, ևս 7-ի որոնումները շարունակվում են

Blog Image

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակիորեն փլուզվել է յոթհարկանի շենք, դեպքի վայրում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել երեք մարդու, ևս յոթի որոնումները շարունակվում են, գրել են ԶԼՄ-ները։

Միջադեպը տեղի է ունեցել Մալթեփե շրջանի Ջեւիզլի թաղամասի Դողու փողոցում։ Դեռևս չպարզված պատճառներով փլուզվել են յոթհարկանի շենքի ստորին երեք հարկերը։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության փրկարարական խմբեր, բժշկական անձնակազմ ու ոստիկանություն։

Դեռ տեղեկություններ չկան հնարավոր զոհերի կամ տուժածների վերաբերյալ։

Send