Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել կործանիչի՝ 700 միլիոն դոլարի շարժիչներ

Blog Image

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է սկսել 700 միլիոն դոլարի գործարք՝ Թուրքիային կործանիչի շարժիչներ մատակարարելու համար։ 

Կոնգրեսին համապատասխան ծանուցում է փոխանցվել։

Գործարքը վերաբերում է մի քանի տասնյակ շարժիչների։ Օրենսդիր մարմինն այժմ 15 օր ունի գործարքը կասեցնելու համար, եթե համաձայն չէ ծրագրերի հետ։ Խոսքը վերաբերում է «General Electric» ընկերության շարժիչներին՝ Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար. դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են դարձել, այն բանից հետո, երբ Անկարան հեռացվել է այդ ծրագրից։

Kaan կործանիչը մշակվում է Թուրքիայում 2017 թվականից՝ որպես Ազգային մարտական ​​ինքնաթիռների ծրագրի մաս։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2028 թվականին։ Թուրքական իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ Kaan-ը իր մարտավարական և տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան «F-35»-ին և ի վերջո կփոխարինի թուրքական ռազմաօդային ուժերում առկա «F-16» կործանիչներին։

Send