Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դնեստրի ձախ ափին ապրում են Ռուսաստանի 220,000 քաղաքացիներ, նրանց ճակատագիրը մեզ համար կարևոր է․ դեսպան

Blog Image

Մերձդնեստրում ապրում է Ռուսաստանի  220,000 քաղաքացի, և նրանց ճակատագիրը կարևոր է, ասել է Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը։

«Ոչ ոք Մոլդովային չի խոստացել անդամակցություն ԵՄ-ին։ ԱՊՀ-ից դուրս գալով՝ Քիշնեւը ստեղծում է ինտեգրացիոն վակուում, կորցնում է իր առավելությունները»,- Baltnews-ին ասել է Օզերովը։

«Մոլդովայի ղեկավարությունը պետք է ավելի շուտ մտածեր այս մասին։ Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Մերձդնեստրի ձախ ափին ապրում են Ռուսաստանի 220,000 քաղաքացիներ, և նրանց ճակատագիրը մեզ համար կարևոր է», - նշել է դիվանագետը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF-2026) շրջանակներում։

Դիվանագետն ասել է, որ Պուտինի՝ մայիսի 15-ի հրամանագրից ի վեր Մերձդնեստրի բնակիչների կողմից ներկայացվել է Ռուսաստանի քաղաքացիության 36,000 դիմում։

Send