Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը կկատարի «պատմականորեն ճիշտ ընտրություն»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Blog Image

Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը կկատարի «պատմականորեն ճիշտ ընտրություն»՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք սպասում ենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որը, վստահ եմ, միշտ օգուտ կբերի հայ ժողովրդին», - ասել է Ռյաբկովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում՝ խոսելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին։

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ էր արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։

Send