MediaHub-ի տեղեկություններով` այսօր հոսպիտալացվել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը:
Նրա ինքնազգացողությունը նախօրեին վատացել է, իսկ այսօր նրան` ինսուլտի կասկածանքով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
Մեր տեղեկություններով` Եսայանը վերակենդանացման բաժաննունքում է, ինսուլտային 4 օջախ է հայտնաբերվել նրա մոտ:
Նախկին պատգամավորը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում:
MediaHub-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Մարգարիտ Եսայանին:

Русский