Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։
Ըստ Կրեմլի՝ առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։
«Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելով այդ երկրի միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - հայտնել է ռուսական կողմը։

Русский