Նեպալի հյուսիսում հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, տասնյակները անհետ կորած են, հայտնել է տեղական ոստիկանությունը։
Նեպալի հյուսիսում Բհոտե Կոշի գետի ջրի արագ բարձրացումը սկսվել է օգոստոսի 26-ի առավոտյան։ Ջրհեղեղը լուրջ վնասներ և մարդկային զոհեր է պատճառել Ռասուվա և Նուվակոտ շրջաններում։
Ոստիկանության տվյալներով՝ Ռասուվա շրջանում անհետ կորած է համարվում 26 ոստիկան։ Զինված ոստիկանական ուժերը հայտնել են, որ իրենց աշխատակիցներից յոթն անհետ կորած են։

Русский