Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը փորձում է «հրետանավակային դիվանագիտություն»՝ Իրանին հարվածելու հետ կապված տատանվելուց հետո

Blog Image

Ի տարբերություն Իսրայելի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի վրա հարձակումը դեռևս անհրաժեշտ չէ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով  պաշտոնյաների։

Մի քանի իսրայելցի զինվորական պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը, վերջերս այցելել են Վաշինգտոն՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնելու համար։

«Կարելի է վստահորեն ասել, որ այդ հանդիպման արդյունքում ո՛չ նա, ո՛չ էլ նախագահը [Թրամփը] չեն փոխել իրենց միտքը Իրանի վրա հարձակվելու վերաբերյալ... Իրականում, հենց իսրայելցիներն են ցանկանում հարվածել: Նախագահն այլ կարծիք ունի», - հրատարակությանը ասել է ամերիկացի մի պաշտոնյա։

Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, խոսելով հնարավոր հարձակման մասին, հավելել է, որ նախագահը «իրոք չի ցանկանում դա անել»։

Ավելին, Թրամփի երեք խորհրդականներն ասել են, որ ռազմական գործողությունը հիմա սխալ կլինի, և մեկը նշել է, որ ամերիկացի առաջնորդի մերձավոր շրջապատի շատերը կասկածանքով են վերաբերվում նման սցենարին։

«Մեկ այլ խորհրդական ասել է, որ այս պահին հարվածը միայն կվտանգի նախագահի քաղաքականությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում», - նշված է հրապարակման մեջ։

Send