Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Կցանկանայինք տեսնել Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցություններ, որոնք կհանգեցնեն փոխըմբռնման․ ԱՄԷ նախագահի խորհրդական

Blog Image

ԱՄԷ-ն ցանկանում է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցություններ տեսնել, ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

Գարգաշը նշել է, որ Մերձավոր Արևելքն արդեն բավականաչափ ցնցումներ է ապրել և կոչ է արել հարցերը լուծել դիվանագիտության միջոցով, այլ ոչ թե ուժի միջոցով։

«Ես կարծում եմ, որ տարածաշրջանն արդեն անցել է մի շարք շրջադարձային պահերի և սուր բախումների միջով։ Ես չեմ կարծում, որ մեզ ևս մեկը պետք է։ Այն, ինչ մենք կցանկանայինք տեսնել, իրանա-ամերիկյան ուղիղ բանակցություններ են, որոնք կհանգեցնեն փոխըմբռնման», - նշել է արաբ պաշտոնյան։

Ըստ նրա՝ չլուծված վեճերը բազմիցս անկայունացրել են տարածաշրջանը։ «Կարևոր է, որ երկկողմ հարաբերությունները խարխլած և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա ազդած շատ կարևոր հարցեր, առաջին հերթին՝ միջուկային խնդիրը, ուղղակիորեն լուծվեն», - հավելել է  Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական։

 

Send