Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126,5 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վիլեն Ս․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբերին և գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Русский