ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «DAF» մակնիշի բեռնատարի վարորդի և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ու մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինը և նրա ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել էին «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Русский