Սեպտեմբերի 26-ին լույս աշխարհ են եկել հայ վրիժառու Համբիկ Սասունյանի երկվորյակ զավակները՝ տղա եւ աղջիկ։
Սասունյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ անունների ընտրությունը պատահական չի եղել, Արցախ ու Շուշի։
«Ես սիրում եմ հայկական բոլոր անունները, օրինակ Նարեկ, Տիգրան և այլն․․․ բայց երեխաներիս անունները որոշեցի տարբերվող լինի, հայկական միջավայրում շատ տարածված չլինի, դրա համար որդուս կոչեցի Արցախ, դստերս՝ Շուշի: Կարծում եմ սա լավագույն ընտրությունն է հայկական անունների։ Մեր Արցախի ու երբեմնի մշակութային կենտրոն Շուշիի անունները կապրեցնենք»,- ասաց նա։
Հոր խոսքով՝ կինը և երեխաներն առայժմ գտնվում են ծննդատանը, բժիշկների հոգածության ներքո։ Նա հասցրել է տեսակցել երեխաներին, լուսանկար հրապարակել սոցիալական իր էջերում։
«Անուշն իրեն լավ է զգում, երեխաներս էլ բարեբախտաբար լավ են։ Նրանք փոխել են մեր կյանքը։ Աստված բոլոր ընտանիքներին երեխա պարգևի»։ Նշենք, որ Համբիկ Սասունյանն հայրացել է 63 տարեկանում։
Նա լիբանանահայ քաղաքական ակտիվիստ է, ով 1982 թվականին Լոս Անջելեսում սպանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին և դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման։ 2020 թվականին նա ազատ է արձակվել և ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան։

Русский