MediaHub-ին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ հարցնելով, թե երբ պետք է փոխեն ավտոմեքենայի անվադողերը։ Շատերը մտահոգված են, որ հոկտեմբերի 1-ին պետք է փոխեն անվադողերը։
MediaHub-ը դիմել է ՆԳՆ, որտեղից հայտնել են, որ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
MediaHub-ը հիշեցնում է, որ մասնավորապես տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝
թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։
Մարիաննա Արամյան

Русский