Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի ԱԹՍ-ները հարձակվել են նաև Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա

Blog Image

Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի վրա։

Հարված է հասցվել Ռյազանի նավթավերամշակման գործարանին, որը «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի մաս է կազմում: Այն Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման օբյեկտներից մեկն է: Հրդեհ է բռնկվել, գրել են ԶԼՄ-ները։

Ռյազանի նավթավերամշակման գործարանը արտադրում է բոլոր տեսակի շարժիչային բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին, մազութ, հեղուկ գազեր, բիտում և նավթաքիմիական հումք:

ԱԹՍ-ի բեկորներն ընկել են արդյունաբերական օբյեկտի տարածքում: Վնասվել են նաև երկու բնակելի շենքեր, զոհվել է երեք մարդ և վիրավորվել է ևս 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

 

Send