Իրանի դեմ պատերազմի գագաթնակետին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնել է իսրայելական «Kan 11» հեռուստաալիքի ռազմական թղթակից Իտայ Բլումենտալը։
ԱՄԷ-ում Զամիրը հանդիպել է երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Բլումենտալի խոսքով՝ Իսրայելի ՊԲ շտաբի պետի հետ Աբու Դաբի են այցելել նաև այլ բարձրաստիճան զինվորականներ։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել։

Русский