Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյան

Русский