Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Տավուշի ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Blog Image

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացնելիս սեպտեմբերի 23-ին մեկնեցին Հովք գյուղի վարչական տարածք։ Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս քրեական ոստիկանները ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։ Տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, վերցվեց հսկողության։

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ և զոդման միջոցով հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։ 

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send