Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտնել է, որ առաջիկա օրերին թոքի վիրահատության կենթարկվի։ Այս մասին նա հայտարարել է կիրակնօրյա քարոզից հետո։
«Սիրելի՛ բարեկամներ, վերջերս բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները թոքերիցս մեկում հանգուցային գոյացություն են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ տեղայնացված է։ Բժիշկները նպատակահարմար են համարում միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ գոյացությունը հեռացնելու համար», — ասել է պապը։
Լևոն XIV-ի խոսքով՝ վիրահատությունը նախատեսվում է առաջիկա օրերին։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին հստակեցրել է, որ վիրահատությունը նախատեսված է այս շաբաթվա սկզբին, իսկ հետվիրահատական վերականգնումը, ենթադրաբար, կտևի մոտ մեկ շաբաթ։

Русский