Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

500 միլիոն դոլար գողացած ռուս կրիպտոխարդախն ու կինը մաhացած են հայտնաբերվել անապատում, բետոնի մեջ

Blog Image

Ռուս կրիպտոխարդախ Ռոման Նովակի և նրա կինը՝ Աննան, մահացած են հայտնաբերվել Արաբական Միացյալ Էմիրությունների անապատում երկու շաբաթ առաջ, գրել են ԶԼՄ-ները։

KP.RU-ն, հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրին, գրել է, որ զույգը խոշտանգումների է ենթարկվել մահից առաջ, իսկ սպանությունից հետո թաղվել է բետոնի մեջ։ «Նրանց բետոնով են ծածկել։ Աճյունները հայտնաբերվել են դեռևս նոյեմբերին», - հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Ազատ արձակվելուց հետո նա և իր կինը փախել էին ԱՄԷ։ Պարզվել է, որ մարդասպանները, հնարավոր է, ոչ մի կոպեկ էլ չեն ստացել, քանի որ Նովակը միլիոններ չէր ունեցել։

Սպանության համար կասկածվող երեք անձինք ավելի վաղ կալանավորվել էին ու տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ

Կրիպտոխարդախի մնացորդների հայտնաբերման մասին նախկինում հաղորդվել էր նոյեմբերի սկզբին, սակայն տեղեկատվությունը չէր հաստատվել։

Հետաքննությունը պարզել է, որ Նովակը և նրա կինը առևանգվել էին շորթման համար։ Սակայն, չկարողանալով գտնել ցանկալի գումարը՝ հանցագործները դաժանորեն սպանել են զույգին։ Կարճ ժամանակ անց կասկածյալները ձերբակալվել և արտահանձնվել են Սանկտ Պետերբուրգ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Նովակը վերջերս փախել է ներդրողներից՝ իր հետ տանելով «բիզնեսի զարգացման համար» վարկ վերցրած 500 միլիոն դոլար։ Զույգը երեխաներ ունի։ Աննայի հայրը թռել է Դուբայ՝ նրանց վերցնելու և տուն տանելու համար։

Send