Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

500 միլիոն դոլար գողացած ռուս կրիպտոխարդախն ու կինն առևանգվել, uպանվել են ԱՄԷ-ում. դուստրերը պապի մոտ են մնացել

Blog Image

Հայտնի կրիպտոխարդախ Ռոման Նովակը և նրա կինը՝ Աննան, դաժանորեն սպանվել են Արաբական Միացյալ Էմիրություններում։

«112» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ զույգը մեկ ամիս առաջ կորցրել է կապն իրենց ընտանիքների հետ։ Հարազատները տագնապ են բարձրացրել, և սկսվել են որոնումներ։ Հետաքննությունը պարզել է, որ Նովակն ու նրա կինը առևանգվել են շորթման նպատակով։ Սակայն, չկարողանալով գտնել ցանկալի գումարը՝ առևանգողները դաժանորեն սպանել են զույգին։

Հոկտեմբերի սկզբին նրանց հեռախոսները երկու օր ֆիքսվել են Հաթթայում և Օմանում, ապա՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։ Դրանից հետո ազդանշանն անհետացել է։ Հանցագործներն արդեն ձերբակալվել են. նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են ու շուտով կարտահանձնվեն Սանկտ Պետերբուրգ։

Նովակը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նրա վերջին ձերբակալությունը, նախնական տեղեկությունների համաձայն, կապված է եղել ներդրողներից բիզնեսի զարգացման համար վերցված 500 միլիոն դոլարի հետ, որով փախել է։ Զույգը երեխաներ է ունեցել. Աննայի հայրը թռել է Դուբայ՝ նրանց վերցնելու և տուն տանելու համար։

Ռոմանը հայտնի կրիպտո խարդախ է եղել։ 2018 թվականին նա դատապարտվել է և տեղափոխվել բանտ։ Ազատ արձակվելուց հետո լքել է երկիրը և ընտանիքի հետ տեղափոխվել Դուբայ, որտեղ ապրել է շքեղ կյանքով։ 

Նրա ամենատարածված նախագծերից մեկը կրիպտոդրամապանակն է եղել։ Ներդրողները գնել են պարտատոմսեր ու տոկեններ իջեցված գնով։ Գործարքի գլխավոր պայմանն այն է եղել, որ նրանք չեն վաճառել դրանք երեք տարի։ Այս ակումբին միացել են միայն իսկական դոլարային միլիոնատերերը, քանի որ ներդրումները սկսվել են 1 միլիոնից։ Հենց այդ ժամանակ էլ, ենթադրաբար, Ռոմանը կարողացել է դուրս բերել ու գողանալ 500 միլիոն դոլար։

Զույգը երկու անչափահաս դուստր ունի։ Նրանք  պապիկի հետ են։

«Մաշ» ՏԳ ալիքը գրել է, որ Նովակի մահը կարող է կեղծ լինել։ Ըստ այլ ներդրողների՝ նա կարող էր բեմադրել իր անհետացումը՝ պարտքերից խուսափելու համար։

Ըստ ներդրողների՝ Նովակը հայտնի է իր սխեմաներով. նա նախկինում մեծ գումարներ է ներգրավել նախագծերի համար, ապա անհետացել այդ գումարով։ Սա տեղի է ունեցել Fintopio հավելվածի հետ. «Պավել Դուրովի ընկեր» ներկայացած ռուսը դոլարներ է հավաքում գործարարներից, ապա անհետացել։ Այժմ կրիպտոհամայնքը սպասում է նրա մահվան ուղղակի ապացույցների։

Ռոմանի աները նույնպես չի հավատում, որ իր դուստրն ու փեսան մահացել են։ Կարծում է, որ զույգը կարող է կազմակերպած լինել կեղծ անհետացումը։

 

Send