Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քարերի՞, թե՞ փոսերի երկիր․ քաղաքացիներն ահազանգում են (լուսանկարներ)

Blog Image

Երևանի մի շարք փողոցներում փոսերի խնդիրը կրկին դարձել է վարորդների ու հետիոտների դժգոհության պատճառ։ Քաղաքացիները, չսպասելով պատասխանատուների արձագանքին, ստիպված են սեփական միջոցներով «չեզոքացնել» վտանգավոր հատվածները՝ երբեմն բավականին անսովոր և զվարճալի լուծումներով։

Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ճանապարհների վիճակը։ Անհարթ ու խորը փոսերը ոչ միայն դժվարացնում են երթևեկությունը, այլ նաև հաճախ դառնում են մեքենաների վնասման պատճառ։

Վարորդները MediaHub-ի հետ զրույցում նշում են, որ հատկապես երեկոյան ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում փոսերը գրեթե աննկատ են, ինչը մեծացնում է վթարների ռիսկը։

«Ահավոր են ճանապարհների փոսերը, դրանք շրջանցելու համար հաճախ հայտնվում եմ վթարային իրավիճակում, բայց չշրջանցելու դեպքում էլ կվնասեմ մեքենաս»,- նշում է վարորդներից մեկը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում թեմայի վերաներյալ հայտարարություն էր տարածել․ «Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները: Երեկ գիշերային ժամերին փոսալցման աշխատանքներ են իրականացվել հետևյալ հասցեներում՝ Միկոյան փ., Խորենացի փ., Գարեգին Հովսեփյան փ., Դրոյի փ.: Այս գիշեր փոսալման աշխատանք կիրականացվի հետևյալ փողոցներում՝ Արամ, Պուշկին, Կիևյան, Սևակ, Բելինսկի, Բագրատունյաց, Միկոյան, Թևոսյան»։

Send