Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքնաuպան լինել

Blog Image

Մարտի 20-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով), 1987թ. ծնված կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ՝ կախվելու միջոցով։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿԾ-ից։ 

Դեպքը, ըստ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի, կանխվել է խցակիցների և քրեակատարողական ծառայողների կողմից։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք ևս մեկ կալանավորի կախվելու մասին։ Նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Նույն օրը նաև գրել էինք, որ երեք կալանավորներ հացադուլ են հայտարարել։

 

«Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով»,- ասել էր Նոնա Նավիկյանը։ 

Էմմա Մարտիրոսյան

Send