Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանցի փորձագետն անդրադարձել է Սուրեն Պապիկյանին

Blog Image

Ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստազորի զինծառայող Ադալեթ Վերդիևը, որը սոցիալական ցանցերում մեծ լսարան ունի, ծաղրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նրան «հիմար» անվանելով։

Վերդիևը նման գնահատական է տվել Պապիկյանի՝ առաջնագիծ կատարած այցի վերաբերյալ հրապարակված տեսանյութերին, որոնցում նախարարը ներկայացնում է իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները։

«Հայաստանի պաշտպանության նախարարը իսկական հիմար է։ Այս տեսանյութերի շնորհիվ բավական հեշտ է որոշել Հայաստանի տարածքում կառուցվող ինժեներական կառույցների տեղակայման ճշգրիտ կոորդինատներն ու դրանց պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև ընտրել այդ ինժեներական կառույցների դեմ կիրառելի համապատասխան հակազդման միջոցները։ Հետախուզական ծառայությունները նման արժեքավոր տեղեկություններ ստանալու համար ստիպված կլինեին երկար ժամանակ աշխատել և մեծ միջոցներ ծախսել»,- տեսանյութին կից գրել է Վերդիևը։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Գոռ Կարապետյանը MediaHub-ի հետ զրույցում նշում է, որ նման հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է բանակի և պաշտպանական համակարգի արդյունավետ կառավարումը։ «Նախկին իշխանությունների օրոք, իհարկե, բանակում բազմաթիվ խնդիրներ կային՝ կոռուպցիայից մինչև կառավարման և սպառազինության հարցեր, սակայն այն այս աստիճանի խոցելիության առաջ, գոնե նման բացահայտ ձևով, չէր կանգնում։ Այսօր արդեն հակառակորդի ներկայացուցիչները հրապարակավ խոսում են Հայաստանի պաշտպանական ենթակառուցվածքների մասին տեղեկությունների ստացման հեշտության մասին՝ փաստացի մատնանշելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման հրապարակումների և պաշտպանության ոլորտի կառավարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով»,- նշում է կամավորականը։

Ադրբեջանցի ռազմական փորձագետը նաև ավելացրել է ․ «Ինձ և շատերին չափազանց գոհացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մտածելակերպին համապատասխան գործունեությունը»։

Հունան Թադևոսյան

Send