Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներից, Ռուսաստանը սթափ հաշվարկի և ժողովրդի շահերի հույս ունի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։ Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ»,- նշել է Շոյգուն։

Русский