Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում Ուկրաինայի բանակի անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր և հարակից արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։
Հարձակումից հետո Նովոմոսկովսկի «Ազոտ» քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել։ Այրվել է ամոնիակի արտադրության AM-70 ստորաբաժանումը․ գրել են ԶԼՄ-ները։
Հարձակման է ենթարկվել նաև Լիպեցկի մարզը։ Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի մերձակայքում հրթիռային հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվե։ Կան նաև տեղեկություններ տեղական ռազմական օդանավակայանի մերձակայքում հարվածների մասին։

Русский