Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը վառելիքի գների դեմ պայքարելու համար կիրառում է Կորեական պատերազմի ժամանակաշրջանի օրենքը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վառելիքի բարձր գների խնդիրը լուծելու ջանքերի շրջանակում գործի է դրել «Պաշտպանական արտադրության մասին» օրենքը (Defense Production Act)։

Այն ընդունվել է դեռևս Կորեական պատերազմի (1950–1953 թթ.) տարիներին։ 

Այս օրենքը թույլ է տալիս ԱՄՆ պատերազմի նախարարությանը պաշտպանական նշանակության ապրանքներ ձեռք բերելիս շրջանցել ստանդարտ սահմանափակումներն ու Կոնգրեսին նախապես չծանուցել, ինչպես նաև տրամադրել սուբսիդիաներ և ֆինանսավորել արտադրական օբյեկտների կառուցումը և ընդլայնումը։

Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներում վառելիքի գների աճը պայմանավորված է երկրի ներսում արտադրական օբյեկտների փակմամբ, ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումներով։

Send