ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո կունենա մեծ իշխանություն։
«Գիտե՞ք, մեզ մնացել է մի փոքր ավելի, քան երկու տարի։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Բայց երբ ես հեռանամ, միևնույն է, մեծ իշխանություն կունենամ», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Գործող օրենսդրության համաձայն՝ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը կավարտվի 2029 թվականի հունվարին։ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որը վավերացվել է 1951 թվականին, արգելում է որևէ անձի նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է 2028 թվականի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

Русский