Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: MediaHub-ն ուսումնասիրել է ավագանու նիստի օրակարգը։ Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերով առաջարկվում է նախնական համաձայնություն տալ բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցմանը։
Մասնավորապես, առաջարկվում է նախնական համաձայնություն տրամադրել «ՄԲՑ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ. Լուսավորչի փողոց հ.13/1 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացման համար։
Նախնական համաձայնություն է առաջարկվում տրամադրել նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 25/4 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը։
Նախնական համաձայնություն է առաջարկվում նաև «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց հ. 66 և 26/7 հողամաս հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը։
Բացի այդ, առաջարկվում է հավանություն տալ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց 1-ին նրբանցք 1 բնակելի տուն, 1/1 բնակելի տուն և 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը:
Սակայն, օրակարգում կա նաև անհամաձայնության որոշում։ Մասնավորապես, առաջարկվում է անհամաձայնություն տրամադրել՝ «ՍՈԼԱ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյանի փողոց հ. 23/20 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը։
Մարիաննա Արամյան

Русский