Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դիմակավորված անձը գիշերները ահաբեկում է Մալիշկայի բնակիչներին․ քարեր է նետում տների վրա

Blog Image

Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում արդեն ավելի քան 10 օր է՝ կեսգիշերից հետո հայտնվում է դիմակավորված անձ, որն ահաբեկում է բնակիչներին, քարեր նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, ինչպես նաև շուռ տալիս լվացքի պարանները։
 
Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ, բարեբախտաբար, անհայտ անձի գործողությունների հետևանքով բնակիչներից որևէ մեկը ֆիզիկական վնասվածք չի ստացել։
 
«Մինչև Մալիշկա հասնելը, դրանից օրեր առաջ նման դեպքեր տեղի են ունեցել հարևան Գետափ գյուղում։ Ամենայն հավանականությամբ՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձ է, որը գիշերային ժամերին հայտնվում է գյուղում։ Մալիշկայում մի քանի տան դուռ ու լուսամուտ է ջարդել։ Գողության դեպքեր չեն արձանագրվել, մարդկանց չի վնասել»,- ասաց Նազարյանը։
 
Վարչական ղեկավարի խոսքով՝ դեպքի մասին տեղեկացրել են ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնին, սակայն դիմակավորված անձը դեռևս չի հայտնաբերվել։ «Գյուղի մի խումբ երիտասարդներ վերջին օրերին գիշերային հերթապահություն են իրականացնում, իսկ բնակիչները զգոն են։ Ամենքս մեր հերթին փորձում ենք հայտնաբերել նրան»,- MediaHub-ին ասաց Գարիկ Նազարյանը։
 
Հունան Թադևոսյան

Send