Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էպստեյնը ցանկացել է իր ռանչոյում կախել «Մանուկների կոտորածը» կտավի հսկայական կրկնօրինակը

Blog Image

Մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆֆրի Էպստեյնը ցանկացել է իր ռանչոյում կախել «Մանուկների կոտորածը» կտավի կրկնօրինակը, որը պատկերում է երեխաների սպանություն, այս մասին տվյալներ են հրապարակվել ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակված ֆայլերում։

«Ջեֆֆրին խնդրում է, թե կարո՞ղ եք «Մանուկների կոտորածը» կտավի պատճենը ուղարկել ռանչո։ Դա մեծ 9x9 ոտնաչափ նկար է, որը մենք պատրաստել ենք նրա համար, որում նորածիններ են սպանվում, որպեսզի այն կախի մուտքի մոտ», - ասվում է Էպստեյնի օգնականներից մեկի հրապարակված նամակում, որը նա գրել է Ռիչ Բարնեթ անունով մի տղամարդու։

2011 թվականի նամակում նա նաև ասել է, թե Էպստեյնը սպասել է, որ նկարը կհասնի առաջիկա օրերին, ու հույս է ունեցել այն կախել իր ռանչոյում։

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել էր Էպստեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հրապարակված ֆայլերի ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն փաստաթուղթը։

Send