Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի, իրավիճակը վատթարանում է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերագույն ռադայում

Blog Image

Աշխարհը կենտրոնացած է այն իրադարձությունների վրա, որոնք կարող են շեղել մեր ուշադրությունը, բայց Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի, իրավիճակը վատթարանում է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն Ուկրաինայի Գերագույն ռադայում։

- Դաշինքը մեջք չի շրջում Ուկրաինայից և պատրաստ է արագ օգնություն ցուցաբերել;

- ՆԱՏՕ-ն սովորում է Ուկրաինայից, դուք նորարարությունները կիրառում եք եզակի և տպավորիչ ձևով;

- Ամռանից ի վեր ՆԱՏՕ-ն Ուկրաինային է տրամադրել իր առաջնագծի հրթիռների 75%-ը և հակաօդային պաշտպանության հրթիռների 90%-ը;

- Հենց որ խաղաղության համաձայնագիր կնքվի, զինված ուժերը, օդային ու ծովային աջակցությունը հասանելի կլինեն;

- Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան հայտնել են իրենց պատրաստակամությունն Ուկրաինային որոշակի անվտանգության երաշխիքներ տրամադրելու, և «կամավորների կոալիցիան» առաջընթաց է գրանցել դրանց մշակման մեջ;

- Ստորագրված փաստաթղթերը չպետք է լինեն երկրորդ Բուդապեշտի հուշագիր կամ Մինսկ։

 

Send