Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երկու տղամարդ է ձերբակալվել Սերբիայում նախագահի և նրա ընտանիքի դեմ մաhափորձ կազմակերպելու կասկածանքով

Blog Image

Սերբիայում երկու տղամարդ է ձերբակալվել նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա ընտանիքի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով, հաղորդել է Telegraf-ը։

Կասկածյալները ձերբակալվել են Ներքին գործերի նախարարության և Անվտանգության և տեղեկատվական գործակալության աշխատակիցների կողմից Կրալեւո քաղաքում։ Նրանք Դ.Ռ.-ն (51) և Մ.Ռ.-ն (43) են, երկուսն էլ՝ տեղացի բնակիչներ։

Նրանք կասկածվում են 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարը Սերբիայի առաջնորդի և նրա ընտանիքի դեմ մահափորձ կատարելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու և կառավարությունը փոխելու դավադրություն կազմակերպելու մեջ։

Նախատեսված է, որ տղամարդիկ կկալանավորվեն մինչև 48 ժամ, որից հետո կտեղափոխվեն Գերագույն դատախազություն։

Send