Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անհայտ անձը պայթեցրել է ինքն իրեն, ոստիկան է մաhացել, ևս երկուսը հոսպիտալացվել են․ ՌԴ (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում անհայտ անձը պայթեցրել է իրեն ճանապարհային ոստիկանության մեքենայի կողքին։

Պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մոտ ժամը 2:05-ին Սավելովսկի երկաթուղային կայարանի հրապարակում։ Անհայտ անձը ոստիկանական մեքենայով մոտեցել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Մեկ ճանապարհային ոստիկանության աշխատակից մահացել է տեղում ստացած վնասվածքներից, երկուսը հոսպիտալացվել են, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

Հարձակվողը նույնպես մահացել է տեղում ստացած վնասվածքներից։

Քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների սպանության փորձի վերաբերյալ։

Կադրերն այստեղ

Send