Թուրքիան կարող է Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառել Հարավային Կորեային՝ ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար, գրել է Euractiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Անկարան 2019 թվականին հեռացվել է F-35-ների մատակարարման ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության այս համակարգերը ձեռք բերելուց հետո, որոնք Վաշինգտոնի կարծիքով սպառնալիք են ներկայացնում ամերիկյան տեխնոլոգիաների համար, քանի որ դրանք ունակ են F-35-ի վերաբերյալ ռադարային տվյալներ հավաքել։
Euractiv-ը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում։ «Ես, հավանաբար, կանեմ մի բան, որը նրանց [Թուրքիային] շատ կուրախացնի», - ասել է նա։
Հունաստանը և Իսրայելը մտահոգված են, որ F-35 կործանիչների վաճառքը Անկարային կփոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները «լուրջ» է ընդունում՝ որպես երկրների միջև դիվանագիտական հակամարտության մաս, և մտադիր է քննարկել այս հարցը Միացյալ Նահանգների հետ։
Բացի այդ, Իսրայելի անվտանգության գործակալություններում Euractiv-ի աղբյուրները նշել են, որ F-35-ի որոշ բաղադրիչներ արտադրվում և մշակվում են իսրայելական ընկերությունների կողմից։ Նրանց խոսքով՝ «Երուսաղեմը դժվար թե գոհ լինի, եթե այդ բաղադրիչները հայտնվեն թուրքական կործանիչ ինքնաթիռում»։

Русский