ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է մայիսի 11-ից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ժամկետի երկարաձգման հնրավարության մասին։
Թրամփը նշել է, որ բանակցողներ կուղարկի Մոսկվա, եթե դա օգտակար դիտարկվի ուկրաինական ճգնաժամի լուծման համար։ «Հնարավոր է։ Դա լավ կլինի։ Ես կցանկանայի տեսնել, որ դա դադարի։ Ռուսաստանն ու Ուկրաինան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր տեղի ունեցած ամենավատ բանն են մարդկային կորուստների առումով։ Ամսական 25,000 երիտասարդ զինվոր։ Դա խելագարություն է։ Այնպես որ, դա լիովին հնարավոր է», - ասել է Թրամփը։
Թրամփը նաև անդրադարձել է Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա ողբերգական հարձակմանը։ «Այս հարցը ներկայումս քննության փուլում է, և հենց որ ստանանք զեկույցը, մենք այն կտրամադրենք ձեզ»,- նշել է նա։

Русский