Շատ մարդիկ հաճախ քնում են առանց մազերը չորացնելու, սակայն այս սովորությունը կարող է զգալի վնաս հասցնել ոչ միայն մազերին, այլև ընդհանուր առողջությանը, «El Economista»-ին տված հարցազրույցում բժիշկ Նոել Շերբերը նշել է քնելուց առաջ վարսահարդարիչ օգտագործելու չորս պատճառ։
Նախ, թաց մազերը քնի ընթացքում զգալիորեն ավելի փխրուն են դառնում և շատ ավելի հակված են կոտրվելու։ Ավելին, խոնավ գլխամաշկը բարենպաստ պայմաններ է ստեղծում սնկերի և մանրէների աճի համար, ինչը կարող է հանգեցնել տարբեր խնդիրների։
Շերբերը նաև նշել է, որ այս սովորությունը կարող է հանգեցնել գլխամաշկի վրա փոքր պզուկների և ֆոլիկուլիտի առաջացմանը։ Սա տեղի է ունենում, քանի որ բարձի վրա կուտակվում են ճարպաթթուներ, դիմահարդարման մնացորդներ, կեղտ և մանրէներ։
Բացի ադ, բժիշկը նշել է մեկ այլ գործոն. ցուրտ եղանակին թաց մազերով քնելը մեծացնում է մրսածության և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։ Առողջ մազեր պահպանելու և անցանկալի հետևանքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել քնելուց առաջ միշտ մանրակրկիտ չորացնել մազերը։

Русский