Իսրայելը զորքերը չի դուրս բերի Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներից», հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը շեշտել է, որ ինքն անձամբ այս դիրքորոշումը փոխանցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Մենք չենք դուրս գա անվտանգության գոտիներից՝ չնայած ցանկացած ճնշման», - հայտարարել է Կացը։
Պաշտպանության նախարարը զգուշացրել է Իրանին, որ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Իսրայելի վրա ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի։

Русский