Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը սպասել է Թրամփի ծննդյան օրը համաձայնագրից խուսափելու համար | Գումար չի ստանա, մինչև չկատարի իր պարտավորությունները

Blog Image

- Իրանը սպասել է մինչև կեսգիշեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը համաձայնագիրը ստորագրելուց խուսափելու համար, գրել է «The New York Times»-ը։

Իրանը դիտավորյալ հետաձգել է համաձայնագիրը և չի հայտարարել դրա մասին մինչև Թեհրանի ժամանակով կեսգիշեր՝ Թրամփի ծննդյան օրը այն ստորագրելուց խուսափելու համար: Միայն հունիսի 15-ից հետո է Իրանը համաձայնել գործարքին։

 

- Իրանը որևէ գումար չի ստանա, մինչև չկատարի իր պարտավորությունները, գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրի։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի պնդումը, թե Թեհրանը 60-օրյա բանակցությունների մեկնարկից առաջ անվերապահորեն կստանա 12 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ, և անվանել է դա «փաստերի խեղաթյուրում»։

«Դա բացարձակապես չի համապատասպանում իրականությանը: Այս համաձայնագիրը հիմնված է գործողություն օգուտի դիմաց սկզբունքի վրա, և սառեցված միջոցներ չեն տրամադրվի, մինչև Իրանը չկատարի իր պարտավորությունները», - ասել է ամերիկացի պաշտոնյան։

Send