Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգն են կոտրել, մեծածավալ տվյալների արտահոսք է

Blog Image

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ահազանգում է․

«Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝

Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում

Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ

Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝

կատարված պատճառված վնասը գնահատելու,

մաքսիմալ նվազեցնելու,

մեղավորներին բացահայտելու և  պատասխանատվության ենթարկելու համար

Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված ու պաշտպանված ՉԵՆ մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը»։

Send