Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կուլ տվեցին Արցախը ու մարսեցին, այդ պատճառով էլ կանգ չեն առնում. Մետաքսե Հակոբյան

Blog Image

«Արցախը չկորցրեցինք պատերազմում։ Արցախը կուլ տվեցին քաղաքական որոշմամբ և մարսեցին լռության, անպատժելիության ու կեղծ «իրողությունների» պայմաններում»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Նա շարունակել է. «Այդ գործընթացը չավարտվեց պարտությամբ․ այն դարձավ նախադեպ։

Կուլ տվեցին Արցախը ու մարսեցին. այդ պատճառով էլ կանգ չեն առնում։ Այսօր նույն ձեռագրով կուլ են տալիս Հայաստանը՝ սահմանների «ճշգրտման», «խաղաղության օրակարգի» ու «այլընտրանք չկա» ստի տակ։ Ակնհայտ է, որ սահմանների հարցը տեխնիկական չէ․ դա տարածքային զիջում է՝ ինքնիշխանության հաշվին։ Անվտանգության քանդումը ներկայացվում է որպես խաղաղություն, դիմադրության փոխարեն առաջարկվում է հնազանդություն։

Արցախը փորձադաշտ էր։ Եթե հասարակությունը մարսում է հայրենիքի կորստի արդարացումը, ապա պատրաստ է ընդունել նաև հաջորդ զիջումը։

Եկեղեցու դեմ սկսված արշավն էլ պատահական չէ։ Դա ազգային դիմադրության վերջին բարոյական հենարանի թիրախավորումն է։ Սրանք պետք է եկեղեցին լռեցնեն, քանզի հայրենիքի հանձնումը բախվում է խղճին ու պատասխանատվության հիշողությանը։ Ով հարվածում է Եկեղեցուն, հարվածում է պատմական հիշողությանը, իսկ հիշողություն ունեցող ժողովուրդը չի հանձնվում։

Այս իշխանության համար վտանգավոր է ոչ թե արտաքին թշնամին, այլ մտածող, հիշողություն ունեցող հայը։ Այդ պատճառով են վարկաբեկվում եկեղեցու ծառաները, ճնշվում անհնազանդները, լռեցվում այլ կարծիք ունեցողները։

Համակարգված տեղի է ունենում պետության, ինքնության և արժանապատվության փուլային ապամոնտաժում։

Իշխանությունը բացահայտ պատերազմում է սեփական ժողովրդի, Եկեղեցու և պատմության դեմ։

Լռությունն ու անգործությունը չեզոք դիրքորոշում չէ։ Այն հաջորդ կորստի համաձայնություն է»։

Նա նաև տեսանյութ է հրապարակել Շուշիից՝ Կանաչ Ժամից։ 

Send