ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Կուբային իր տարածքն Վաշինգտոնի հակառակորդների համար ռազմական և հետախուզական գործողությունների նպատակով բացելու մեջ։
«Fox News»-ին տված հարցազրույցում Ռուբիոն ասել է, որ Կուբայի իշխանությունները թույլ են տալիս Վաշինգտոնի հակառակորդ օտարերկրյա երկրներին գործել իրենց տարածքում՝ ամերիկյան ազգային շահերին հակասող նպատակներով։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա «անպատժելիություն» ԱՄՆ ափից 90 մղոն հեռավորության վրա իրականացվող ռազմական կամ հետախուզական գործողությունների համար։
«USA Today»-ը ապրիլի 15-ին հաղորդել էր, որ Պենտագոնը պատրաստվում է Կուբայի դեմ ռազմական գործողության, եթե Դոնալդ Թրամփը հրաման տա դրա համար։ Մինչ այդ՝ մարտի 22-ին, Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն հայտարարել էր, որ Կուբայի զինված ուժերը պատրաստվում են ԱՄՆ հնարավոր ներխուժմանըշ և որ նման միջոցներ չձեռնարկելը միամտություն կլինի՝ «հաշվի առնելով աշխարհում կատարվողը»։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանից հետո կզբաղվի Կուբայով։

Русский